Կարդալ Գլուխ ԲԱ. Կորած քարտեզը
Կարդալ Գլուխ ԲԲ. Թվաբանությունն ու այլմոլորակային Սլավիկը
Կարդալ Մաս Ա․ Տխուր վամպիրների էլեգիա
Եղանակը տաքացել էր, բայց մառախուղը շարունակում էր դիրքերը ամուր պահել քաղաքում: Սլավիկի հետ դուրս գալն ու տաքսի բռնելը մեկ էր: Եվ շուտով արդեն շարժվում էին դեպի Մոլդովական փողոց, ուր ապրում էր վերջին կես ժամվա ընթացքում լեգենդար դարձած Աշոտիկը:
Ճանապարհին Սլավիկը, որ դիմացից էր նստել, ու վարորդը, որի անունը Անտոն էր (ինչը մենակ Արմանին էր զարմացնում, այն էլ՝ անհասկանալի պատճառներով), իրար լավ գտան: Երկխոսությունը այնքան ներդաշնակ եւ միապաղաղ, ռիթմիկ էր, որ Արմանը աչքերը փակեց ու սկսեց այդ կրկչոցի տակ մտածել հետագա պլանների մասին:
- Անտոն ջան, բա շուտվանի՞ց ես տաքսի քշում:
- Տո չէ հա... Ես նախարարի ախրանիկ էի: Հետո զահլես գնաց: Կռուգլի սուտկի պետք ա հետը քյաբաբնոցներով ֆռֆռայի, իրա լրբերին տանեի թանգնոց բուծիկներ, թոռներին էլ մնգո: Էդ մեկը ամենահետույքայինն էր: Մնգոն մի հատ նեղ հայաթում էր: Ու լեփ-լեցուն թանգնոց մեքենա: Մտնում էի, ու էլ դուրս գալ չկար: Հետ, առաջ, հետ, առաջ, ամոթել ա ասել, մի կես ժամ…
- Յաաա… Բա հետո՞: Միանգամից տաքսի՞: Բա տնեցի՞ք: Ամուսնացա՞ծ ես: Բա էրեխա՞ ունես: Բա քանի՞սն են:
- Այ ջանմ: Ինչ էրեխա, ինչ ամուսնանալ: Ասում եմ քեզ. մնգոյի մոտ էի սաղ օրը առաջ, հետ, առաջ, հետ:
- Հաաա…. Բա ընկերուհի ունե՞ս, Անտոն ջան: Սիրու՞ն ա: Հերը հարո՞ւստ ա:
- Ունեի մի լավ ընկերուհի: Բայց թարգեցի…
- Հաաաա… Յաաաա… Բա խի՞:
- Ախպերս: Նայի: Ընտիր աղջիկ էր: Կուկլա…
- Յաաաա… Հաաաա… Բա խի՞ թարգիր:
- Ախպերս, ասեմ, ասեմ՝ իմանաս: Վեչնի երջանիկ էր, վեչնի ժպտում էր: Ու հեչ չէր հիվանդանում: Ախպեր ջան, մարդը, որ միշտ երջանիկ ա ու միշտ առողջ՝ էդի նորմալ մարդ չի: Դրանից միշտ մի կիլոմետր հեռու պետք ա լինես: Հաստատ եմ ասում: Հվատա իմ փորձին:
Էդ ընթացքում Արմանը փորձում էր հասկանալ, թե ինչ անել հաջորդ քայլով: Ռոբոտներով զբաղվելը հեչ դուրը չէր գալիս: Բայց մյուս կողմից, հասկանալի չէր, թե էլ ուր գնալ: Քարտեզի նույնիսկ հետքը չկար: էլ ուր մնաց փնտրելու ուղղություն: Մտքերը արդեն հինգերորդ անգամ ցիկլի մեջ պտույտ էին կատարում ու վերադառնում նույն զրոյական կետին, ուր կանգնած էր Աշոտիկի ուրվականը:
- Սպա՜սի հըլը, բա Խիդըրս:
Սլավիկն ու Անտոնը Արմանի գոռոցից վեր թռան: Բարեբախտաբար, վարորդը փորձված տիպ էր, մեքենան շուռ չտվեց, ոչ մի բանի չխփեց: Բայց դիմացի նստածները երկուսն էլ մի կես րոպե սթրեսից լռեցին: Իսկ Արմանը, ուշադրություն չդարձնելով ոչ մեկի վրա, հանեց հեռախոսը, գտավ մեսենջերում Խիդըրին ու գրեց. «528491»։ Անսպասելիորեն Խիդըրը պատասխանեց առանց հապաղելու ու առանց հիմար թվերի:
- Բարեւ:
- Օ՜, վերջապես մարդավարի կշփվենք: Բա ի՞նչ կա չկա:
- Անցի գործի:
- Լա՛վ, լա՛վ: Ասեցի մի քիչ մթնոլորտ ստեղծեմ, այսբրեյքինք խաղ, մերձեցման երեկո, դես, դեն: Մի հերսոտի: Ինձ մի բան ասա: Շատ պարզ ու հստակ հարց եմ տալիս: Լսի հըլը: Չգիտեմ, թե հիմա ինչ անեմ: Բա ես հիմա ի՞նչ անեմ:
- Քարտեզը գտի
- Էդ արդեն գիտեմ: Արդեն ծնգլ արիք ձեր քարտեզով: Գոնե մի բան ասա, ո՞ւր ման գամ, ո՞նց, ե՞րբ: Մի կտոր բան ասա:
- Գնա Աշոտիկի մոտ: Ճիշտ ճամփի վրա ես:
- Արա, էլի էս Աշոտիկը…
- Ցտեսություն
Խիդըրը գնաց օֆլայն: Հետեւից Հեղնարից մեսիջ եկավ. «Շեֆ, արալեզների բժիշկն ա էկել, ինչ-որ տուտ-նա-տուտ հարց ունի»: «Ասա, երեկոյան հետը կկապնվեմ, հիմա չկամ: Ցե:»:
- Անտոն ջան, ցավդ տանեմ, չարդ կծեմ, էն զապրավկի մոտ մի րոպե պահի, - Արմանը անջատեց հեռախոսը եւ վեերադարձավ իրականություն:
Տաքսիստը արդեն հասկացել էր, որ Արմանը գլխից վատ ա, նենց որ առանց մի խոսքի կանգնեց: Բզնունցը դուրս եկավ, առավ ամենաթանգանոց մեքենայի յուղը ու էլի նստեց մեքենան.
- Գնացի՜նք, բոլո՜րս դեպի Աշոտիկ Երկաթը:
Տաս րոպեից Սլավիկն ու Բզնունցը թակում էին բարձրահարկի բնակարանի դուռը: Բացեց մի տարօրինակ երեւույթ, որը նման էր հիսունականների գիտաֆանտաստիկ ֆիլմերի նայիվ դույլազգի ռոբոտների:
- Մտեք, - ձայնն էլ կարծես Մոսֆիլմում սարքած լինեին:
- Աշոտիկ ջան, ո՞նց ես, ինչքան ժամանակ ա չենք տեսնվել: Քեզ լա՞վ ես զգում, բալիկ ջան, - Սլավիկը հիացմունքով շոյում էր ռոբոտի մետաղե մանրամասները:
- Էս ձեզ, - Արմանը, մի քիչ քաշվելով, մեկնեց մեքենայի յուղը ռոբոտին:
- Վայ, ինչ նեղություն, - ասաց ռոբոտը եւ անմիջապես տարավ յուղը խոհանոց, վայրկյան հետո հրավիրեց բոլորին ներս եւ նստեցրեց միակ կիսաքանդ բազմոցի վրա. -Մենակ մարմիններդ շատ մի շարժեք, քանդվում ա:
Մարդիկ հարմարվեցին, ռոբոտը դեմները անշարժ կանգնած էր: Արմանը չէր հասկանում. հիմա անհարմար պետք է իրեն զգա տեւացող լռությունից, թե ավելի շուտ սա վիճակ է, երբ օձը երկար նայում է ծակ դույլին: Մտորումներից հանեց Սլավիկը.
- Աշոտ ջան, ազզջան, օգնել ա պետք, էս մեր Արմանն ա, բնիկ Երեւանցի, նորմալ տղայա, հարգված՝ նույնիսկ կասեի: Ու ինքը մի հարց ունի, որին ես պատասխան չունեմ: Արմանն էլ չունի: Ու լիքը ուրիշ մարդ չունեն: Անտոնը, օրինակ, ինքն էլ չկարողացավ…
- Արա, տաքսու շոֆեռին երբ հասցրիր ցույց տաս: Վայ, հորս արեւ, ինչ լավ ա, մենք պարտիզաններ չենք ու Բրյանսկի անտառներում գեստապոյից չենք փախնում:
- Ա դե կարեւոր չէ: Բոլորին արդեն պարզ է, որ մեր միակ հույսը հենց Աշոտիկն է: Չէ՞, Աշոտիկ:
- Ի՞նչ է պետք անել, - նույնիսկ ռոբոտը, կարծես, Սլավիկի ձեռը սկսում էր ափերից դուրս գալ: Հաստատ, մի երկու դիոդ մոտը արդեն վառել էր:
- Հարգելի Աշոտ, - Արմանը տեղից վեր կացավ եւ մոտեցավ ռոբոտին. Ահա, այս թվերը: Սրանք ինչ-որ կարեւոր բան են նշանակում: Բայց էլ ավել բան չունեմ ասելու: Քանի որ չգիտեմ: Չմտածեք, որ ձեզ չեմ վստահում, - Արմանը մեկնեց երկար թիվը թղթի վրա Աշոտին:
Ռոբոտը կարճ նայեց թվին եւ լռեց:
- Մտածում է, - երջանիկ ժպիտով հայտնեց Սլավիկը:
Մի կես ժամ ոչինչ չէր կատարվում: Աշոտիկը նույնիսկ չէր դզզում: Չնայած վինտաժային տեսքի, մեջինը, երեւում է, լավ էր սարքած: Արմանը տենց էլ չհարցրեց, թե որտեղից է հայտնվել Աշոտիկը, իսկ հիմա անհասկանալի պատճառով ամաչում էր:
- Չէ:
- Ինչը չէ՞, ազզջան:
- Չգիտեմ ինչ է: Ենթադրում եմ, որ ինչ-որ կոդավորում է: Բայց չեմ կարողանում մոտենալ խնդրին:
- Վաաա՜յ, բա տենց չի լինի, - Սլավիկի աչքերը նույնիսկ լցվեցին:
- Ես արդեն կանչել եմ Համլետին, Սերոբին ու Վաչագանին: Միասին կփորձենք լուծել:
Նույն պահին դուռը թակեցին: Աշոտիկը հեռացավ եւ վերադարձավ իր բազմաթիվ բարեկամ ժեժշտահայերով: Արմանը ափսոսում էր, որ ինքը հիմա դպրոցական չէ՝ մոտը հսատատ էքստազ էր սկսվել էս պահին: Մեկը մեկից տարօրինակ ռոբոտներ էին, բոլորը տարբեր տեսակի եւ տիպի: Վաչոն ամենաշատը նման էր R2-D2-ին, պարզապես ավելի ցմփոր ու զըռ կարմիր գույնի, Սերոբը նման էր մարդու, ում մեջ տարբեր չիպեր, լամպեր էին խցկորտել, բավականին քաոտիկ ձեւով: Համլետն էլ պարզապես ժեշտից մարդ էր, շատ տխուր դեմքի արտահայտություն ստեղծող ունքերի դիրքավորվածությամբ: Արմանը ենթադրեց, որ Համլետին ստեղծողը նվիրել էր դրան իր հայրիկի մահվան քառասունքին:
Ռոբոտները առանձնապես մարդկանցով չհետաքրքրվեցին, միքնգամից խորացան խնդրի մեջ: Սկզբից Արմանը լսում էր աղոտ ծանոթ արտահայտություններ. Էլիպտիկ կորեր, հեշ, բաց բանալի, փակ բանալի: Հետո լեքսիկոնը դառավ բացարձակ անընկալելի:
- Արի գնանք, որ մի բան պարզվի, Աշոտիկը մեզ կասի: Չէ՞. Աշոտիկ: Որ մի բան լինի, գրի Արմանին ֆեյսով: Մենք հելանք, շատ շնորհակալ ենք, ապրեք, շատ գոհ ենք, դե մենք գնացինք, - էս անգամ Սլավիկը Արմանին բրդբրդեելով հանեց բնակարանից:
Սամվել ջան, շարունակություն չկա՞ :(
ReplyDeleteվաղը սկսում ա դադարից հետո ֊ ներող
DeleteՇնորհակալություն 😉
ReplyDelete